ԼՈՒՐԵՐ: Անպտղություն
ԱՄԲ ամենատարածված տարատեսակն անարդյունավետ է. գիտնականներ. news.am
![ԱՄԲ ամենատարածված տարատեսակն անարդյունավետ է. գիտնականներ. news.am ԱՄԲ ամենատարածված տարատեսակն անարդյունավետ է. գիտնականներ. news.am](up/article/big/file_41304_3851018.jpg)
Արտամարմնական բեղմնավորման (ԱՄԲ) ամենատարածված տարատեսակը, որն ամբողջ աշխարհում կատարում են տասնյակ հազարավոր զույգերի, ո՛չ միայն անարդյունավետ է, այլեւ կարող է նույնիսկ նվազեցնել հաջող բեղմնավորման շանսերը, զգուշացնում է Human Reproduction ամսագրի գլխավոր խմբագիր, պրոֆեսոր Հանս Էվերսը:
Նրա խոսքով, շատ բժիշկներ գերագնահատում են սպերմատոզոիդի ինտրոցիտոպլազմատիկ ներարկում կոչվող (ICSI) միջամտության արդյունավետությունը, որն իրականում ծախսատար է եւ քիչ արդյունավետ: Պրոֆեսորը քննադատության է ենթարկել ԱՄԲ կլինիկաներին այդ թանկարժեք միջամտություններն այն զույգերին կատարելու համար, ովքեր դրանցից որեւէ օգուտ չեն ստանում:
ICSI-ը միջամտություն է, որի դեպքում ձվաբջջի մեջ մեկ սպերմատոզոիդ է մտցվում: Դա օգտագործվում է այն դեպքում, երբ տղամարդու մոտ անպտղություն է ախտորոշվում եւ նա սպերմատոզոիդների հետ կապված լուրջ խնդիրներ ունի: Միայն 2010-ին ICSI-ով 455 000 զույգ է անցել:
Ընտանեկան զույգերի 30-40 տոկոսի մոտ բեղմնավորման խնդիրները կապված են տղամարդու կողմից անպտղության հետ, այդ պատճառով գիտնականները համարում են, որ ICSI-ը պետք է անցնի ԱՄԲ կլինիկաների հիվանդների ոչ ավելի, քան 40 տոկոսը: Սակայն իրականում բժիշկները շատ հաճախ այդ մեթոդն են օգտագործում նույնիսկ այն դեպքում, եթե բեղմնավորման խնդիրների պատճառները կապված չեն տղամարդկային առողջության հետ: Պրոֆեսոր Էվերսն ընդգծել է, որ նման դեպքերում թերապիան, որի արժեքը մեկ ցիկլի համար մինչեւ 2500 դոլար է կազմում, քիչ արդյունավետ է: Այն նույնիսկ նվազեցնում է արդյունավետ բեղմնավորման շանսերը: Որոշ փորձագետներ կասկածում են, որ կլինիկաները դիտավորյալ են նման միջամտություններ իրականացնում` սեփական եկամուտն ավելացնելու համար:
![](images/calendar.png)
Կարդացեք նաև
![Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անպտղությունը դասել է հաշմանդամության շարքին. tert.am Առողջապահության համաշխարհային կազմակերպությունն անպտղությունը դասել է հաշմանդամության շարքին. tert.am](up/article/small/file_43065_5255630.jpg)
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր չափանիշներ է սահմանել, որոնց համաձայն` անպտղություն հասկացողությունն ընդլայնվում է և դասվում է հաշմանդամության շարքին: Այս մասին հայտնում Daily Express-ը...
![](images/calendar.png)
![Յուրաքանչյուր ութերորոդ կին տառապում է անպտղությունից. գիտնականներ. 1in.am Յուրաքանչյուր ութերորոդ կին տառապում է անպտղությունից. գիտնականներ. 1in.am](up/article/small/file_41795_8004489.jpg)
Յուրաքանչյուր ութերորդ կին և յուրաքանչյուր տասներորդ տղամարդ տառապում է անպտղությունից կամ երեխայի բեղմնավորման հետ կապված լուրջ խնդիրներից: Այդ մասին հոդվածը հրապարակված է Human Reproduction պարբերականում...
![](images/calendar.png)
![Բացահայտվել է չբերության բուժման նոր բնական մեթոդ Բացահայտվել է չբերության բուժման նոր բնական մեթոդ](up/article/small/file_25976_7787567.jpg)
Ընտանիք կազմելը մեծ թվով զույգերի համար այնքան էլ հեշտ չէ, որքան ենթադրվում է: Հետազոտությունները ցույց են տալիս, որ կանաց մոտ գնալով նկատվում է չբերության աճ...
![](images/calendar.png)
![Անպտղությունն ու Հայաստանը. մտահոգիչ ցուցանիշները պահպանվում են Անպտղությունն ու Հայաստանը. մտահոգիչ ցուցանիշները պահպանվում են](up/article/small/file_25901_9113533.jpg)
Անպտուղ ամուսնության տարածվածությունը Հայաստանում շարունակում է մտահոգիչ մնալ. «Անպտուղ ամուսնության տարածվածությունը 90-ականներին կազմել է 23.4 տոկոս...
![](images/calendar.png)
![](images/white_bl.gif)
![](images/white_br.gif)
![](images/white_tr.gif)
![](images/white_tl.gif)
Warning: mysqli::query(): (HY000/1): Can't create/write to file '/var/tmp/MYEaoZOV' (Errcode: 28 - No space left on device) in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1381
Fatal error: Uncaught Error: Call to a member function fetch_assoc() on bool in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php:1384 Stack trace: #0 /sites/med-practic.com/classes/article_class.php(102): TableManager->querySelectClassic('SELECT a.id, a....', Array) #1 /sites/med-practic.com/includes/include_footer_amen_kard_hod.php(5): Article->SelectAmenakardacvatsArticles(1) #2 /sites/med-practic.com/includes/include_bottom.php(9): require_once('/sites/med-prac...') #3 /sites/med-practic.com/bottom.php(7): require_once('/sites/med-prac...') #4 /sites/med-practic.com/article_more.php(151): require_once('/sites/med-prac...') #5 {main} thrown in /sites/med-practic.com/classes/DatabaseManager_2.1.php on line 1384